Ախտորոշում
Հետազոտում ենք արտաքին շնչառության գործառույթը. nairimed.com
Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ։
Ֆունկցիոնալ ախտորոշման բաժանմունքում արտաքին շնչառության գործառույթի հետազոտման լաբորատորիայում իրականացվում են հետևյալ մեթոդները.
- սպիրոմետրիա,
- պնևմոտախոմետրիա,
- արտաշնչման և ներշնչման ժամանակ շնչառական ճիգերի հետազոտում,
- թոքային ծավալների հետազոտում,
- թոքերի դիֆուզիոն հատկությունների ուսումնասիրում,
- փորձեր` բրոնխոլիտիկներով:
Հետազոտությունը հնարավորություն է տալիս.
- որոշել հևոցի պատճառը և շնչական խանգարումների աստիճանը,
- ընտրել բուժման տարբերակը և գնահատել նրա արդյունավետությունը,
- հայտնաբերել թոքերի օդահարման ունակության նվազումը, որոշել վերջինիս տեսակը, բնույթը և արտահայտվածության աստիճանը,
- գնահատել փոփոխությունների դարձելիությունը դեղերի (բրոնխոլիտիկներ) կիրառման ժամանակ,
- հետևել բրոնխաթոքային ծառի վիճակի փոփոխության դինամիկային` հիվանդության զարգացման ընթացքում, և գնահատել բուժման արդյունքները։
Արտաքին շնչառության գործառույթի հետազոտումն իրականացվում է բրոնխիալ անցանելիության խանգարմամբ, թոքային հյուսվածքի էլաստիկ հատկությունների նվազմամբ ընթացող հիվանդությունների հայտնաբերման, թոքերի ալերգիկ և ոչ ալերգիկ հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման նպատակով։
Արտաքին շնչառության գործառույթի հետազոտման նախապատրաստում
Հետազոտությունը ցանկալի է իրականացնել օրվա առաջին կեսին, ուտելուց (թեթև նախաճաշ) մեկ ժամ հետո կամ` քաղցած։
Չի կարելի հետազոտությունից առաջ խմել թունդ թեյ, սուրճ, կակաո. դրանք օժտված են բրոնխալայնիչ հատկությամբ։ Այդ օրը, նախքան հետազոտությունը, չի կարելի ծխել:
Անհրաժեշտ է հետաձգել որոշ պատրաստուկների ընդունումը.
- ադրենո- և խոլինոակտիվ ազդեցությամբ դեղորայքի (ինհալյատորների) ընդհատում` հետազոտությունից 6-8 ժամ առաջ,
- 24 ժամ չընդունել դեղորայք` թեոֆիլինի խմբից։
Պատրաստուկների ընդհատումը պետք է համաձայնեցված լինի բուժող բժշկի հետ։
Նախքան հետազոտությունն անհրաժեշտ է սահմանափակել նյարդային և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները, արգելվում են ֆիզիոմիջոցառումները, ծխելը։
Թոքերի դիֆուզիոն հատկությունների հետազոտման համար պացիենտն իր հետ պետք է ունենա արյան քննության տվյալները՝ հեմոգլոբինի որոշմամբ։
Անհրաժեշտ է վերցնել նաև շնչառական ֆունկցիայի նախորդ հետազոտությունների տվյալները՝ դրանք ստացված տվյալների հետ համեմատելու համար, ինչպես նաև` ամբուլատոր քարտը կամ հիվանդության պատմագիրը։
Արտաքին շնչառության գործառույթի հետազոտման գործընթացը
Հետազոտության սկզբում կբացատրվի մեթոդի էությունը։ Անհրաժեշտ է շնչել շնչառական սարքի մեջ և հստակ կատարել բոլոր հրահանգները (ուժեղ շնչել, պահել շնչառությունը և այլն)։
Անհրաժեշտության դեպքում բաժանմունքի բժիշկը կարող է առաջարկել լրացուցիչ այլ մեթոդ, որը կօգնի առավել լիարժեք և հավաստի ֆունկցիոնալ եզրակացություն ստանալ։
Հետազոտության տևողությունը տարբեր է՝ կախված կիրառվող մեթոդից, սակայն, սովորաբար, մեկ ժամից ավելի չի տևում։ Բրոնխոլիտիկների ընտրության համար կարող է պահանջվել ավելի երկար ժամանակ և կրկնակի այց` լաբորատորիա։
Կարդացեք նաև
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...
ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...
Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...
Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...
Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...
Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...
Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...
Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...
Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...
ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...
Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...
Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...
Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...
Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYbMbJpW' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384